YouTube-ի մոդերատորները արգելափակել են  «Միանձնուհու անեծքը» (The Nun) սարսափ ֆիլմի թրեյլերը՝  այն չափազանց սարսափելի համարելով օգտատերերի համար,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NME-ին:

6 վայրկյան տեւողությամբ տեսանյութը սկսվում է ձայնի բարձրության սանդղակի պատկերով: Այն մերթ բարձրանում է, մերթ ցածրանում, որից հետո էկրանին հայտնվում է միանձնուհու վախեցնող դեմքը:

Հրապարակվելուց  մի քանի օր անց թրեյլերը արգելափակվել է, սակայն դրա կրկնօրինակները տարածվել են համացանցով:  NME ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ հոլովակը խախատում է YouTube-ի քաղաքականությունը, որը թույլ չի տալիս «շոկային» կոնտենտ: