Մալազիայում չեղարկվել է «կեղծ լուրերի» տարածման մասին օրենքը, որը նախատեսում էր մինչեւ 6 տարվա ազատազրկում, հաղորդում է AFP-ն:

Օրենքը ընդունվել էր նախորդ իշխանությունների կողմից: Քաղաքական ընդդիմախոսները հայտարարել են, որ օրենքը կոպիտ գործիք է, որն ուղղված էր այն ժամանակվա կառավարության քննադատներին եւ արդեն նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին լռեցնելուն, հատկապես 1MDB պետական հիմնադրամի հետ կապված կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ:

Բացի ազատազրկումից, օրենքը նախատեսում էր 500.000 ռինգգիտ (120.000 դոլար) տուգանք նրա համար, ինչ իշխանությունները «կեղծ լուրերի» տարածում էին համարում:

Ընտրություններում Նաջիբի պարտությունից հետո իշխանության եկավ բարեփոխումների դաշինքը որը խոստացավ վերացնել օրենքը: Այս խոստումից օգտվելով՝ օրենսդիրները երեք ժամ քննարկումից հետո քվեարկել են օրենքը չեղարկելու օգտին: