Համարեք, որ միանշանակ վերադարձել եմ քաղաքականություն: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ասել է՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականություն է զբաղվում քեզանով, բայց հստակ պատասխանը չի տվել:

«Համարեք, որ վերադարձել եմ, միանշանակ»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ձեւաչափին. վերադառնում է որպես անհա՞տ, թե՞ մտածելու է քաղաքական ուժի ձեւավորման մասին. երկրորդ նախագահն ասել է՝ վերադարձը կարող է լինել տարբեր ֆորմատներով: