Իտալիայի կենտրոնական մասում հինգշաբթի 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լրատվամիջոցների համաձայն, ցնցումները զգացել են Մոլիզեի եւ հարեւան Աբրուցցոյի բնակիչները: Էպիկենտրոնի մոտակա բնակավայրերի բնակիչները դուրս են եկել փողոց:

Սա մի քանի օրվա ընթացքում այս հատվածում  տեղի ունեցած երկրորդ ուժեղ ստորերկրյա ցնցումն է: Չորեքշաբթի գիշերը Կամպոբասո նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ոչ ոք չի տուժել, վնասվել են Մոնտեչիլֆոնե քաղաքի տները: