Չինական Xiamen Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ֆինլանդիայի Նինոյա Ակինոյի անվան միջազգային օդանավակայանում,  հաղորդում է Airlive-ը:

Մինչ վայրէջք կատարելը  Boeing 737-800-ը, որը MF8667 չվերթով Չինաստանի Սյամենից էր ժամանում, մեկ ժամ պտտվել է Մանիլայի երկնքում: Երկրորդ փորձից օդաչուին հաջողվել է վայրէջք կատարել: Վայրէջքից հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Ինքնաթիռում եղել է 157 ուղեւոր եւ  անձնակազմի 8 անդամ: