Իրաքի ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում ոչնչացրել են  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օպերատիվ շտաբը: Այս մասին հինգշաբթի հաղորդել է  Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Զինված ուժերի համատեղ գործողությունների հրամանատարության հայտարարությանը:

«Իրաքի օդուժի F-16 կործանիչները Սիրիայում օդային գործողություն են անցկացրել վարչապետ Հեյդար Ալ Աբադիի հրամանով: Հարվածի թիրախ է դարձել ԻՊ խմբավորման օպերատիվ հրամանատարության շտաբը, որը լիովին ոչնչացվել է», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ: