Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է իրեն ներկայացված մեղադրանքը:

Նախկին նախագահի խոսքով, նա կարծում էր, որ իշխանություններն առաջին հերթին իրեն կմեղադրեն ապօրինի հարստացման, այլ ոչ թե 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի համար:

«Մարտի 1-ի գործը ընդհանրապես կապ չունի 10 զոհերի հետ, ընդհանրապես իմ հետ կապված մարտի 1-ի այդ մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի հետ: Իբրև սահմանադրական կարգն եմ տապալել, թե ոնց եմ տապալել, մինչև այսօր չեմ հասկացել»,-ասել է նա: