Google-ը զբաղվում է  նոր ձայնային օգնականի `Google Coach-ի ստեղծմամբ, որը մասնագիտանալու է մարզական հավելվածներում, հաղորդում է HighTech-ը` վկայակոչելով Android Police-ին:

Google Coach արհեստական ինտելեկտը  հանդես կգա որպես վիրտուալ սպորտային օգնական, մարզիչ կամ սննդաբան: Օգտագործողի առողջության մասին տվյալները օգտագործելով՝ նա կկարողանա առաջարկել սպորտային ծրագիր, վերահսկել սնունդը եւ խորհուրդ տալ տարբեր վարժություններ:

Առաջին անգամ Google Coach-ը կհայտնվի սպորտային օպերացիոն Wear OS համակարգում, քանի որ նեյրոնային ցանցը հավաքելու է օգտագործողի զարկերակի, անցած կիլոմետրերի եւ ակտիվության մասին տվյալներ: