Արեւադարձային «Ռումբիա» թայֆունը հասել է Շանհայ՝ իր հետ բերելով տեղատարափ անձրեւներ եւ փոթորկուն քամի, արդեն տարհանվել է մոտ 53 հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենտրոնական օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ այս տարի 18-րդ թայֆունը Շանհայի Պուդուն շրջանին է հասել տեղական ժամանակով 4.05-ին (Երեւանի ժամանակով 24.05-ին):

Քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 23 մետրի (9 բալ):

Շանհայում հնարավոր ջրհեղեղների հետ կապված հայտարարվել է վտանգավորության բարձր մակարդակ:

Ներկայումս քաղաքային իշխանությունները տարհանել են 53 հազարից ավելի մարդու, մոտ 2,5 հազար նավեր նավահանգիստ են վերադարձել:

Սպասվում է, որ հորդ անձրեւները կշարունակվեն մինչեւ շաբաթ: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ արեւադարձային փոթորիկն աստիճանաբար կթուլանա հյուսիս-արեւմուտք շարժվելուն զուգահեռ:

«Ռումբիա» թայֆունը արդեն երրորդն է, որ այս ամիս հասել է Շանհային: