Խաղաղ օվկիանոսում «Լեյն» փոթորիկն է ձեւավորվել, հայտնում է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդերեւութաբանների տվյալներով՝ «Լեյնը» հիմա գտնվում է Մեքսիկայի Ստորին Քալիֆորնիա նահանգից մոտ 2,5 հազար կմ հեռավորությամբ եւ արեւմուտք ու հյուսիս-արեւմուտք է շարժվում ժամում 24 կմ արագությամբ: Քամու առավելագույն կայուն արագությունը կազմում է ժամում 120 կմ:

Օդերեւութաբանները նշում են, որ հաջորդ 36-48 ժամում սպասվում է փոթորկի ուժգնացում: Շաբաթ «Լեյնը» կարող է դառնալ տարվա ամենահզոր փոթորիկներից մեկը: