Թուրքիայի Բուրսայի քաղաքապետարանի որոշմամբ քաղաքից հանվել է գիրք կարդացող աղջկա արձանը։

Բուրսայի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ արձանը ստիպված են հանել, քանի որ այն աթեիզմի է դրդում։

Այս դեպքը մեծ արձագանք է գտել Բուրսայում եւ ամբողջ Թուրքիայում։ Մարդիկ զարմացած են, թե ինչպես գիրք կարդալը կարող է ասոցացվել աթեիզմի հետ։