Tesla-ի նախկին աշխատակից Կառլ Հանսենը, որը նախկինում աշխատում էր ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Gigafactory գործարանում, բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների դաշնային հանձնաժողով (SEC) հետ: Նա Tesla-ի ղեկավարությանը մեղադրել է աշխատակիցներին լրտեսելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հանսենի իրավաբան Ստյուարտ Մեյսների հայտարարությանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 9-ին ներկայացված բողոքում Հանսենը պնդում է, որ Tesla-ն ընկերության ղեկավար Իլոն Մասկի կարգարդությամբ Նեւադայում գտնվող գործարանում աշխատակիցների անձնական հեռախոսային խոսակցությունները լսելու համար հատուկ սարքեր է տեղադրել: Նա նաեւ մեղադրել է ընկերությանը ներդրողներից տեղեկատվության թաքցման համար: Նրա խոսքով՝ Tesla-ի ղեկավարությունը չի հայտնել նրանց 2018 թվականի առաջին կեսի 37 մլն դոլարի պղնձի եւ այլ հումքի գողության մասին:

Ինչպես նշում է գործակալությունը,  Tesla-ն նախկին աշխատակցի արաշ մեղադրանքներ «ակնհայտորեն կեղծ» է անվանել, սակայն հայտնել է հետաքննություն իրականացնելու մտադրության մասին: