Քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ժամը 15.40-ին ահազահգ է ստացվել, որ «Նորքի Այգիներ» տներից մեկին կից ավտոտնակում կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել է Ա.Պետրոսյանի դիակը՝ ծնված 1980թ.:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ 38-ամյա տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ մահացածին հայտնաբերել է հայրը՝ Գեղամ Պետրոսյանը, որը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության գնդապետ է: 

Ոստիկանության զորքերի գնդապետը ավտոտնակում մեքենայի մեջ հայտնաբերել է որդու դին