Ավստրալիայից 16-ամյա դեռահասը կոտրել է Apple-ի անվտանգության համակարգը, ընկրության պաշտպանված սերվերներից 90 գբ ֆայլեր է ներբեռնել եւ կարողացել է մուտք գործել հաճախորդների հաշվառման գրառումներին: Այս մասին հաղորդում է The Age ավստրալիական պարբերականը՝վկայակոչելով պատանու փաստաբանին եւ դատարանում դատախազի հայտարարությունը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Դեռահասը ձերբակալվել էր անցյալ տարի՝ իր տան անցկացված խուզարկության արդյունքում: Իրավապահ մարմինները Apple-ի երկու նոթբուք էր առգրավվել, որոնցից դեռահասը կոտրել էր ընկերության անվտանգության համակարգերը: Ոստիկանությունը վերցրել էր նաեւ նաեւ բջջային հեռախոս եւ կոշտ սկավառակը:

Դպրոցականը խոստովանել է իր մեղքը եւ հայտարարել, որ կոտրել է ընկրության անվտանգության համակարգը, քանի որ միշտ երազել է աշխատել Apple-ում: Դատավորը «գործի բարդության պատճառով» ժամանակ է վերցրել մտածելու համար, նշում է «The Age-ը: Reuters-ը հայտնում է, որ դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 20-ին: