Եղվարդ քաղաքում, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների հարեւանությամբ, երեկ՝ օգոստոսի 16-ին ծառից կախված տղամարդու դի են հայտնաբերել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին: Նա աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ըստ մահացած տղամարդու հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով: