Բրյուսելում եվրոպական կառույցները սուգ են հայտարարել, իտալական Ջենովա քաղաքում Մորանդի կամրջի փլուզման կապակցությամբ, որի հետեւանքով 38 մարդ էր զոհվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Սփարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Եվրահանձնաժողովի ղեկավարը Իտալիայում կամրջի ողբերգական փլուզման հետ կապված որոշում է կայացրել, ըստ որի մինչեւ օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ կառույցների առջեւ եվրոպական երկրների դրոշները կիջեցվեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան Ջենովայի փլուզվել էր կամրջի երկար հատվածը, որի վրայով ձգվում է A10 արագընթաց ավտոմայրուղին: Միջադեպի պահին կամրջի վրա ավելի քան 30 մեքենա եւ երեք բեռնատար կար: