Իտալիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Կոլիզեումի լույսերը օգոստոսի 18-ի երեկոյան կմարվեն ի հիշատակ Ջենովայում կամրջր փլուզման զոհերի:

«Շաբաթ՝ օգոստոսի 18-ին, Ջենովայում կամրջի փլուզման զոհերի պետական հուղարկավորության օրը Կոլիզեումի լույսերը երեկոյան ժմաը 22-ից մինչեւ 23-ը կմարվեն որպես սգո նշան»,- հայտնել են նախարարությունից, փոխանցում է RT-ն: 

Այդ օրը Կոլիզեումում բոլոր երեկոյան միջոցառումները կչեղարկվեն:

Ջենովայում կամրջի փլուզման հետեւանքով զոհվել էր առնվազն 39 մարդ: