ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հետաձգել զորահանդեսը, հայտարարելով, որ ծախսերը «չափազանց բարձր են»:

Թրամփը մեղադրել է տեղի քաղաքական գործիչներին գների չափազանցման համար, չնայած զորահանդեսի կանխատեսվող արժեքը 92 մլն դոլար է եղել. «Գուցե զորահանդեսը անցկացնենք հաջորդ տարի, երբ գները կնվազեն»,–գրել է նա իր թվիթերյան էջում։

Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ զորահանդեսն այս տարի չի կայանա։