Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը:

ՀՀ վարչապետն այսօր ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի փողոցից երթով է հասել Հանրապետության հրապարակ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանրությանը կոչ էր արել չտրվել հնարավոր սադրանքներին եւ ցուցաբերել զսպվածություն։