Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ եւ հաղթանակած քաղաքացիներին։ Արցախի պողոտայի եւ Էրեբունի փողոցի խաչմերուկում հավաքվածներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը, ով քայլերթով շարժվում է Հանրապետության հրապարակ. այստեղ հրավիրած հանրահավաքով նա ամփոփելու պաշտոնավարման 100 օրը։

«Ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ։ Ողջունում եմ ձեզ, հաղթանակած քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Էս դուք հանրահավաքի չեք գնո՞ւմ»,- բարձրախոսով ողջունում է վարչապետը երթի մասնակիցներին եւ ճանապարհին հանդիպած քաղաքացիներին։

Ի պատասխան՝ հավաքվածներն արձագանքում են վանկարումներով. «Դուխով։ Մենք ենք տերը մեր երկրի։ Ազատ, անկախ Հայաստան»։