Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երթի ընթացքում պատասխանելով լրագրողրի հարցին, որ, ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինքը նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալն է լինելու։

Վարչապետը նշեց, որ փայլուն զգացողությամբ է մասնակցում երթին. «Նոստալգիկ տրամադրություն չկա։ Ինչո՞ւ։ Մենք առաջ ենք նայում, հետ չենք նայում»։

Հարցին, թե ո՞րն է այս 100 օրվա ամենակարեւոր ձեռքբերումը՝ իր գնահատմամբ, Փաշինյանը պատասխանեց. «Ամենակարեւոր ձեռքբերումն այս մթնոլորտն է, ամենակարեւոր ձեռքբերումը հաղթանակած քաղաքացին է եւ վստահությունն ապագայի նկատմամբ։ Դրանից ավելի կարեւոր ձեռբերում չի կարող լինել, որովհետեւ այդ ձեռքբերումը նյութական չէ եւ ոչ մի տոկոսով հնարավոր չէ հաշվել»։