Վատիկանն ԱՄՆ-ում կաթոլիկ քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններն անվանել է «սարսափ, որն անմեղ մարդկանց կյանքերեր է ոչնչացնում», փոխանցում է BBC-ն:

Երեխաների նկատմամբ բռնության համակարգը, որում մոտ 300 քահան էր ներգրավված, բացահայտվել էր Փենսիլվանիայի նահանգի մեծ ժյուրիի զեկույցում:

Մեկուկես տարի տեւած հետաքննությունը հաստատել է, որ Փենսիլվանիայի վեց կաթոլիկ եկեղեցիների քահանաների կողմից հանցագործությունները կատարվել են տասնամյակներ շարունակ եւ, ըստ երեւույթին, վերաբերում են հազարավոր երեխաների:

Մայր Աթոռի հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աջակցում է բռնության զոհերին: «Զոհերը պետք է իմանան, որ պապը նրանց կողմն է: Տուժածները նրա համար ավելի կարեւոր են, եւ եկեղեցին կցանկանար լսել նրանց, որպեսզի արմատախիլ անի անմեղ մարդկանց կյանքերը ոչնչացնող այս սարսափը»,- նշվում է հայտարարության մեջ: Սեռական ոտնձգությունների կատարած քահանաները հայտարարության մեջ «գիշատիչներ» են անվանվում: