Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ։ Նշենք, որ վարչապետի նախաձեռնությամբ Երեւանի Արցախի պողոտայի եւ Էրեբունի փողոցի խաչմերուկից կառավարության անդամներն ու քաղաքացիները քայլելով հասան Հանրապետության հրապարակ։

Այստեղ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը եւ ծրագրային դրույթներ է ներկայացնելու հավաքվածներին։

Նշենք, որ Փաշինյանին ուղեկցում է դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Երթին մասնակցում են նաեւ նախարարներ, առաջին փոխվարչապետը: Նրանք «Դուխով» գրությամբ գլխարկներով են: