Կապան- Գորիս ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 17-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տուժել են Իրանի քաղաքացիներ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվելով հայտնվել ձորում:

Վարորդը եւ ուղեւորն (Դավուդ Սադղյանը, ծնված 1955 թ.) ինքնուրույն դուրս են եկել ձորից եւ տեղում ստացել համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: