The Calvert Journal-ի  հեղինակներից Օուեն Վինսն իր հոդվածում անդրադարձել է հայկական կինոյի պատմությանը և ներկայացրել Հայաստանի կինոթատրոնները, դրանց դերն ու նշանակությունը:

Նա գրում է, որ Երևանը ժամանակին ճարտարապետական գլուխգործոց-կինոթատրոնների տուն էր, որտեղ լայնորեն զարգանում էր կինոն: Անդրադառնալով Սերգեյ Փարաջանովին՝ հեղինակը նշում է, որ հանրաճանաչ ռեժիսորը հալածանքի է ենթարկվել Վրաստանի և Հայաստանի իշխանությունների կողմից նաև իր սեռական կողմնորոշման համար: Նշվում է Փարաջանովի պայքարի, բանտ նստելու, նրա տուն-թանգարանի մասին` ներկայացնելով շենքի նկարագիրը և կառուցման պատմությունը:

Այնուհետև հեղինակը խոսում է Հայաստանի կինոյի պետական կոմիտեի հիմնադրման պատմության մասին, որով անդրադառնում է Մոսկվա կինոթատրոնի կառուցմանը, դրա ճարտարապետական նշանակությանը` որպես նորարաություն, ինչպես նաև Ռոսիա կինոթատրոնին և դրա նախապատմությանը:

Վինսը գրում է, որ այսօր մոռացության են մատնվում ժամանակակից ոգով կառուցված կինոթատրոնները, դրանց նշանակությունը, խորհրդանշական իմաստը, որը ներկայացվել է դրանց յուրահատուկ ճարտարապետական լուծումներում: Նրա կարծիքով՝ Երևանի կինոյի ժառանգությունը պահպանել նշանակում է հրաժարվել անցյալը մոռանալուց: