Պակիստանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության ղեկավար Իմրան Խանը շաբաթ երդվել է որպես Պակիստանի 22-րդ վարչապետ: Այս մասին հայտնում է Geo TV-ն:

Երդմնակալության արարողությունը ընթացել է Իսլամաբադում նախագահական պալատում: Ղորանից քաղվածքներ ընթերցելուց հետո պետության ղեկավար  Մամնուն Հուսեյնը ընդունել է Խանի երդումը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պաշտոնատար անձանցից բացի, երդմնակալությանը մասնակցել են Խանի մտերիմները, ներառյալ կրիկետի նախկին խաղացող Նավջոթ Սինգհ Սիդհը, ինչպես նաեւ դերասան Ջավեդ Շեյխը:

Իմրան Խանը օգոստոսի 17-ին ընտրվել է Պակիստանի վարչապետի պաշտոնում: «Շարժում հանուն արդարության» կուսակցության առաջնորդը, որը հաղթել էր Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում, ստացել է խորհրդարանականների 272 ձայներից 176-ը: