Տնտեսության եւ ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին համոզված է, որ Հունաստանի կառավարության համար արտաքին ֆինանսական օգնության ծրագրից դուրս գալուց հետո հիմնական առաջնահերթություն պետք է լինեն պետական պարտքի կրճատումը եւ բարեփոխումների շարունակումը, հայտնում է «Կոմերսանտը»:

«Դեռեւս շատ բան պետք է արվի, որպեսզի Հունաստանը կանգուն մնա»,- շեշտել է Մոսկովիսին:

Նա նշել է, որ Հունաստանում ճգնաժամն այդքան երկարատեւ էր դրա խորության նախնական սխալ գնահատման պատճառով: