Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է «Շարժում հանուն արդարության» կուսակցության ղեկավար Իմրան Խանին երկրի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը:
«Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքը,- նշված է կանցլերի հեռագրում: - Մեր երկրներին կապում են բարեկամական հարաբերությունները, որոնք առաջիկա տարիներին մենք պետք է ընդլայնենք եւ խորացնենք»:
Նա հույս է հայտնել, որ Խանը հաջողության կհասնի այն հարցում, որը վերաբերում է Պակիստանի եւ հարեւան երկրների խաղաղ երկխոսությանը եւ իր ավանդը կբերի տարածաշրջանի իրադրության կայունացման գործում:
Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնում է ընտրվել օգոստոսի 17-ին: