Հատուկ քննչական ծառայության ղեկավարը անբեկանելի է արտահայտվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ընդ որում՝ Ալավերդյանը չբացառեց, որ դրա պատճառը կարող է լինել մամուլի կողմից նրա խոսքի սխալ փոխանցումը, ինչը, նրա կարծիքով, բավական հաճախ է տեղի ունենում: Նշենք, որ Խաչատրյանի խոսքի մեծ մասը հեռուստատեսությամբ հեռարձակվել է, եւ լրատվամիջոցների համար դժվար կլիներ պաշտոնյայի հայտարարությունների խեղաթյուրումը:

«Ես բացարձակապես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը հասունացել էր եւ գերհասունացել, եւ վաղուց պիտի ընթանար»,- շեշտեց առաջին օմբուդսմենը:

Սակայն իրավապաշտպանը նշեց, որ այս հարցում պետք է ատավելագույնս կոռեկտ լինել: