Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը The New York Times պարբերականին մեղադրել է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության գործունեությունն արդարացնելու փորձի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սա լրագրություն չէ, սա The New York Times-ի ակնհայտ փարձն է արդարացնել եւ «ճերմակ» ներկայացնել ՔԱԿ ահաբեկչությունը: Նրանց տրամաբանությանը հետեւելով՝ ստացվում է, որ Ուսամա բեն Լադենը ե՞ւս որեւէ մեկի համար հերոս էր: Գուցե Դրագոմիր Միլոշեւիչը եւ Ռատկո Մլադիչը ինչ-որ մարդկանց համար հերոսնե՞ր են»,- շաբաթ Twitter-ի իր էջում նշել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:

Օգոստոսի 6-ին The New York Times պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշված էր, որ «Թուրքիան Իրաքում ավիահարվածի ժամանակ սպանել է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդին, սակայն այդ մարդը եզդիների համար հերոս էր, որովհետեւ նրանց օգնում էր, երբ նրանց կյանքին սպառնում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: