Կանադայում անհայտ վանդալները կարմիր ներկ են լցրել Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մաքդոնալդի (1815-1891) արձանին, որը տեղադրված է Մոնրեալի կենտրոնում (Քվեբեք նահանգ): Այս մասին հայտնում է CTV-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պատասխանատվությունը ստանձնել է «հակագաղութային վանդալների» խումբը: Նրա ներկայացուցիչները հուշարձանի շուրջ նաեւ թռուցիկներ են տարածել, որոնցում Մաքդոնալդին անվանում են «սպիտակամորթ ռասայի գերազանցության կողմնակից» եւ կարծում են, որ հենց նա է «անմիջական պատասխանատվություն կրում սարսափելի ռեզիդենտական դպրոցի ստեղծման միջոցով երկրի բնիկ ժողովուրդների ցեղասպանության համար»:

Ոստիկանությունը վանդալիզմի փաստով քննություն է կատարում: