Մեքսիկայի ծովային հետեւակազորը Սինագոլա նահանգում հայտնաբերել է մոտ 50 տոննա սինթետիկ թմրանյութեր, հայտնում է Excelsior.

թերթը:

Ըստ հրատարակության թմրանյութերը հայտնաբերել են օգոստոսի 16-ին գյուղական բնակավայրի երկու պահեստներում, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Բյուրեղ» անվանումով թմրանյութերը տակառներով եւ պարկերով թաղված էին 4 մ խորությամբ փոսում: Հետախուզական գործողության ժամանակ ծովային հետեւակազորը գտել է նաեւ թմրանյութերի լաբորատորիա:

Ըստ զինվորականների, առաջին պահեստում վաճառքի համար պատրաստվել էր 7 տոննա նյութ: Միեւնույն ժամանակ այնտեղ գտնվել է թմրանյութերով  400 տակառ եւ 50 պարկ: Երկրորդ պահեստում գտել են արգելված նյութերով եւս 100 տակառ:

Ինչպես նշում է թերթը, թմրանյութերի այս խմբաքանակը դարձել է Մեքսիկայի պատմության մեջ ամենախոշորներից մեկը: