«Ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը խորհուրդ է տվել դատավարության ժամանակ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսին 6 ամսվա բանտարկության դատապարտել ՀԴԲ աշխատակիցներին կեղծ ցուցմունքներ տալու համար: Նրանք փորձել են պարզել՝ Ռուսաստանը միջամտե՞լ է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտնում է Reuters-ը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Պապադոպուլոսը իրեն մեղավոր էր ճանաչել ՀԴԲ գործակալներին խաբելու մեջ: Նրա վերաբերյալ դատավճիռը դատարանը պետք է հրապարակի սեպտեմբերի 7-ին:

Դատավորին Մյուլլերի փոխանցած հուշագրի համաձայն՝ Պապադոպուլոսը խաբել է իր շփումների մասին մարդկանց հետ, ովքեր կապեր ունեին Ռուսաստանի բարձրաստիճան անձանց հետ: