Չինացի ինժեներները հաջողությամբ փորձարկել են Չինաստանի ապագա տիեզերակայանի երկու լաբորատոր խցիկների շարժիչային համակարգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի (CASC) կորպորացիայի  հաղորդագրությանը:

Չինաստանի 66 տոննա քաշով տիեզերական կայանը բաղկացած կլինի  հիմնական եւ երկու լաբորատոր խցիկներից: Ակնկալվում է, որ հիմնական մոդելը կարձակվի 2020 թվականին, իսկ կայանի կառուցումը կավարտվի մինչեւ 2022 թվականը:

Հուլիսի 31-ին Շանհայում փորձարկված շարժիչային համակարգը որոշելու է, թե արդյոք խցիկները կարող են շարժվել տիեզերքում:

Յուրաքանչյուր շարժիչ նախագծված է այնպես, որ կարող է աշխատել առնվազն 15 տարի:

Տեղեկացվում է, որ փորձարկումը տեւել է երկու ժամ, բոլոր շարժիչները եւ համակարգերը գործել են նորմալ ռեժիմում, ոչ մի վթար տեղի չի ունեցել: Փորձը ցույց է տվեցլ որ համակարգի նախագծային տարբերակը հնարավոր է իրականացնել: