Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի պատրաստակամության մասին դիմակայելու մարտահրավերներին եւ չենթարկվելու երկրների ճնշումներին, որոնք Անկարային իրենց ռազմավարական գործընկերն են անվանում: Թուրքիայի նախագահը շաբաթ նման ելույթով է հանդես եկել Անկարայում ընթացող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության VI համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Որոշակի ուժեր Թուրքիային սպառնում են տնտեսական ճնշմամբ եւ թուրքական լիրայի փոխարժեքի անկմամբ, սակայն մենք պատրաստ ենք դիմակայել նման մարտահրավերներին: Թուրքիան չի ենթարկվի այն երկրների ճնշմանը, որոնք  նրան իրենց ռազմավարական գործընկերն են անվանում, սակայն դրա հետ մեկտեղ մեր երկիրն ընկալում են ճնշում գործադրելու ռազմավարական թիրախ»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով՝ «Թուրքիայի հակառակորդները նրա դեմ ճնշման տնտեսական լծակներ են օգտագործում», բայց հանրապետությունը մտադիր չէ փոխել նախանշած կուրսը: