Լեհաստանում ձերբակալել են ավտոբուսի վարորդին, որի վարած ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել եւ անդունդն ընկել, ինչի հետեւանքով մահացել է 3 մարդ, եւս 50-ին հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հայտնել է Պշեմիշլյայի շրջանային դատախազի տեղակալ Բեատա Ստաժեցկա-Սկշիպեցը, փոխանցում է RMF24-ը: Նա նշել է, որ վարորդին շուտով մեղադրանք կներկայացվի, որոշվում է նաեւ խափանման միջոցի ընտրության հարցը:

Փորձագետները պարզել են, որ վարորդը ճանապարհի այս հատվածի համար թույլատրելի արագությունը զգալիորեն գերազանցել է: Վթարի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 51 մարդ, սակայն տուժել է 18-ը, որոնցից 9-ի վիճակը ծանր է: Նշվում է, որ ավտոբուսը ուկրաինացի զբոսաշրջիկներին էքսկուրսիա էր տանում Վիեննա: