ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը մեծ կորուստ է աշխարհի համար, Twitter-ում գրել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պեթեր Մաուերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անանը մահացել է շաբաթ, 80 տարեկանում: Twitter-ում Անանի միկրոբլոգում նախկին գլխավոր քարտուղարի ընտանիքի եւ Քոֆի Անանի հիմնադրամի անունից հայտարարություն էր հայտնվել: Հաղորդագրությունում նշվում է, որ Նոբելյան մրցանակակիրը մահացել է կարճատեւ հիվանդությունից հետո հարազատների շրջապատում:

 «Վշտացած եմ  Քոֆի Անանի մահվան լուրից: Հումանիտար գործունեության իսկական առաջնորդ եւ խաղաղության մարտիկ: Հսկայական կորուստ մեր աշխարհի համար, նրա կարիքը կզգացվի», - նշված է Մաուերի հաղորդագրությունում: