Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ վերընտրվել է Արդարություն եւ զարգացում կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Anadolu գործակալությանը եւ քվեարկության արդյունքներին: Ընտրությունը տեղի է ունեցել Անկարայում այս կուսակցության վեցերորդ ընդհանուր համաժողովում:

Էրդողանի թեկնածության համար քվեարկել են  բոլոր 1380 պատվիրակները: