Իսպանիայի ոստիկանությունը Մալագա նահանգում չեզոքացրել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող միջազգային խմբի, բռնագրավվել է 7 տոննա հաշիշ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի հաղորդագրությանը:

Գործողության շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ, կալանավորումները իրականացվել են Մարբելյա եւ Էստեպոնա շրջաններում: Ձերբակալվածների թվում 9 տղամարդ եւ 2 կին կա, որոնք Բրիտանիայի, Մարոկկոյի եւ Իսպանիայի քաղաքացիներ են:

Ոստիկանության տվյալներով, խումբը բեռը մատակարարում էր Իսպանիա դրա հետագա տարածման համար: