Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինին զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) համար ստորագրահավաք է սկսվել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպանների  Ռաֆայել Ամիրխանյանը:

Նա նշեց, որ ստորագրահավաքին մասնակցում են Էջմիածնի բնակիչները եւ այլ մարզերի բնակիչներ:

Նշենք, որ Արթուր Ասատրյանի կալանքը եւս 2 ամսով երակաձգվել է, նրա պաշտպանները խոփանման միջոցը փոխելու հետ կապված բողոք են ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան:

Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: