Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գրաց-Տալերխոֆ օդանավակայանում շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններին մեկնելուց առաջ կարճ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով OE24 ինտերնետային հեռուստաալիքին:

Ըստ հաղորդման ղեկավարները կարճատեւ զրույցիցի հետո  հրաժեշտ են տվել միմյանց եւ Պուտինը ուղեւորվել է դեպի իր ինքնաթիռ: Երկու ղեկավարների զրույցի թեմաները չեն բացահայտվում:

ՌԴ նախագահը կարճ ժամանակով կանգ էր առել Ավստրիայում արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի եւ ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերի հարսանիքին մասնակցելու համար: