ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից առաջ հայտարարել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանն ուղղված իրանական միջուկային համաձանագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հարկավոր է պահպանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Քննարկելու ենք իրանական միջուկային համաձայնագրի կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ իրավիճակը: Անկասկած, առանց դրա չի լինի: Չափազանց կարեւոր է պահպանել ՄԱԿ ԱԽ կողմից հաստատված բազմակողմանի համաձայնագիրը, որն ուղղված է տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը եւ միջուկային ռեժիմի տարածման կանխարգելմանը», — ասել է Պուտինը: