ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավարտում է «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացման մեջ ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների փաթեթի ուղղությամբ աշխատանքը, դրանք կարող են կիրառվել մի քանի շաբաթվա ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Հրատարակության աղբյուրների տեղեկատվությամբ ԱՄՆ-ի նախկին եւ գործող պաշտոնյաների խոսքով տվյալ պատժամիջոցները քննարկվել են եւ կարող են կիրառվել մի քանի շաբաթվա ընթացքում:

Ըստ թերթի, Վաշինգթոնում այս սահմանափակումների վերաբերյալ վերջնական որոշումը դեռեւս չի ընդունվել:

2017-ի օգոստոսին ԱՄՆ-ի ընտրություններում ռուսական միջամտության բացահայտումից հետո Կոնգրեսը նախագահ Թրամփին լիազորել է պատժամիջոցներ կիրառել անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք ներգրավված են գազատարի աշխատանքներում:

Ամերիկյան պաշտոնյաներից մեկը հաղորդել է, որ այս միջոցների ուղղությամբ աշխատանքը ավարտում է Պետդեպարտամենտը, Սպիտակ տունը եւ Առեւտրի եւ էներգետիկայի նախարարությունը: Ըստ պաշտոնատար աձնի, պատժամիջոցների կիրառումից առաջ մնացել է որոշել՝ կիրառել դրանք միայն ընեկրությունների դեմ, որոնք Բալթիկ ծովում իրականացնելու են խողովակների տեղադրումը թե ընդլայնել այնպես, որպեսզի դրանք անդրադառնան գազատարի ֆիանանսավորման հետ կապված բանկերի եւ այլ ընկերությունների վրա»: Ըստ աղբյուրի Վաշինգթոնը պատժամիջոցների կիրառումից առաջ նախապես կզգուշացնի ԵՄ-ին: