Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն աշխատում են բանակցությունների անցկացման ծրագրի շուրջ առեւտրային վեճը դադարեցնելու նպատակով, որի արդյունքը պետք է դառնա  նոյեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հանդիպումը, փոխանցում է CNBC-ն։

Չինաստանի առեւտրի փոխնախարար Վան Շուենի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-23-ը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ ֆինանսների նախարարի տեղակալ Դեվիդ Մալվափի գլխավորությամբ։

Չինաստանը եւ Միացյալ Նահանգները փորձում են լուծել առեւտրային տարաձայնությունները, որոնք փաստացի հանգեցրել են աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային պատերազմի:ԱՄՆ-ն 100 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների ներկրման համար եւ սպառնում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ավելի քան 500 միլիարդի չափով։ Պեկինը հայելային պատասխան է տվել եւ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների համար։