Ռազմարդյունաբերական Lockheed Martin կորպորացիան ներկայացրել է տիեզերական արշավների համար բնակելի մոդուլի նախագիծ։ Կապսուլը, որի «կմախքը» հիմնված է Donatello բազմանպատակ մոդուլի վրա, չափերով ոչ մեծ ֆուրգոնի է նման՝ լայնությունը՝ 4,5, իսկ երկարությունը՝ 7 մետր։

N+1-ը հայտնում է, որ ինժեներները պլանավորում են առավելագույնս օգտագործել ոչ մեծ տարածությունը՝ մոդուլը զինելով հանգստի եւ հետազոտությունների գոտիներով։

Բնակելի մոդուլը բավականին կոմպակտ է, սակայն կներառի կենսապահովման անհրաժեշտ համակարգեր, քնի, հանգստի, սպորտով զբաղվելու, ինչպես նաեւ աշխատանքների ու հետազոտական կայանի կառավարման հատվածներ։

Դեռեւս ընկերությունը զբաղվում է հնարավոր խնդիրների վերլուծությամբ ու վերացմամբ։