Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։ Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով, հայտնում է CNBC-ն։

«Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը» փաթեթը առաջարկում է պաղպաղակ արտադրող Three Twins Ice Cream անկախ օրգանական ընկերությունը Քալիֆորնիայում։

Արժեքի մեջ ներառված է ոչ միայն թռիչք առաջին դասով եւ բնակություն հինգաստղանի հյուրանոցում, այն նաեւ հնարավորություն հաղթահարել Կիլիմանջարոն տեղի էքսկուրսավարի եւ ընկերության հիմնադիր Նիլ Գոտլիբի հետ։ Պաղպաղակը պատրաստվում է լեռան գագաթից բերված սառույցով։