Ամերիկյան զինվորականները Իրաքում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա, որ օգնեն կայունացնել ավելի վաղ «Իսլամական պետության» կողմից վերահսկող շրջանները։ Այս մասին հայտարարել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Շոն Ռայանը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք զորքեր կպահենք այնտեղ (Իրաքում), քանի դեռ գտնում ենք, որ դա անհրաժեշտ է։ Գլխավոր պատճառը ԻՊ-ի պարտությունից հետո իրավիճակը ապակայունացնելու փորձերն են, և մենք պետք է մնանք այնտեղ, այնպես որ դա պատճառներից մեկն է, որից ելնելով պահպանում ենք մեր ներկայությունը»,-ասել է նա Աբու Դաբիում կայացած մամուլի ասուլիսին։