Չինաստանի իշխանությունները հին գերեզմանների կողոպուտի համար մեղադրվող 26 կասկածյալի են ձերբակալել: Իրավապահները կարողացել են մոտ 650 մշակութային գտածո հայտնաբերել, որոնք հայտնաբերվել էին հյուսիս-արեւմտյան Քինհայ նահանգում գտնվող հինավուրց գերեզմանոցից, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը:

Փորձագետները կարծում են, որ հայտնաբերված առարկաներից շատերը «մեծ պատմական արժեք» ունեն, քանի որ ցույց են տալիս  մշակութային փոխազդեցությունն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Թան դինաստիայի առաջին օրերին:

Ենթադրվում է, որ կասկածյալներն առարկաներ գողացել են Դուլանի գերեզմանոցներից, որոնք գտնվում են հին Մետաքսի ճանապարհին, եւ հետագայում փորձել են վաճառել դրանք: Նրանք հնությունների վաճառքից մտադիր էին 11 միլիոն դոլար վաստակել: