Չինաստանում 3 անձի են ձերբակալել, որոնց կասկածում են կրիպտոարժույթի տեսքով 82 մլն դոլարի ակտիվներ գողանալու մեջ, հաղորդում է AFP-ն:

Հյուսիսային Սիան քաղաքի ոստիկանությունը մարտին հետաքննություն էր սկսել, երբ զոհերից մեկը հայտարարել էր, որ հաքերները կոտրել են իր համակարգիչը՝ 100 մլն յուանի (15 մլն դոլար) չափով բիթքոին եւ այլ կրիպտոարժույթ գողանալու համար:

Արդյունքում ոստիկանությունը երեք անձի է հայտնաբերել, որոնք կոտրել են անհատ անձանց եւ ընկերությունների համակարգիչները: