Եգիպտոսում փորձագետներին հաջողվել է պարզել երեք կմախքների սեռն ու տարիքը, որոնք հուլիս ամսին հայտնաբերվել էին միջերկրածովյան Ալեքսնդրիա քաղաքում՝ սեւ գրանիտե սարկոֆագի մեջ, փոխանցում է AP-ն:

Հնությունների հարցերով նախարարության ներկայացուցիչ Նադի Հեյդերի խոսքով՝ պարզվել է, որ մեկը կնոջ, մյուսըները տղամարդու կմախքներ են: Կինը մոտ 20 տարեկան էր, տղամարդիկ՝ 30 եւ 40 տարեկան: Գանգերից մեկի վրա «վիրաբուժական միջամտության» մասին վկայող խոռոչ կա: Բացի այդ, հետազոտողները որոշ ոսկորների ներսում ոսկի են հայտնաբերել:

2000-ամյա սարկոֆագը, որը կարմիր հեղուկով էր լցված, իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերում: Սակայն նախարարությունը պնդում է, որ կարմիր հեղուկը պարզապես կոյուղու ջուր է: